Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Ապրիլի 25-ը` Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օր

Ապրիլի 25-ը` Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օր

Հիվանդացության դեպքերի 90%-ը բաժին է ընկնում Աֆրիկայի հարավային Սահարայի տարածաշրջանին:

Քանի դեռ հիվանդությունը կա, կլինի ոչ միայն վախ, այլև՝ հույս: Սեմուել Բատլեր...


Ապրիլի 25-ին ամեն տարի Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Malaria Day) հաստատվել է 2007 թ. մայիսի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 60-րդ սեսիայի շրջանակում: Օրը նվիրված է գլոբալ ջանքերի քարոզչությանը՝ մալարիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովման համար:


Մալարիան ինֆեկցիոն հիվանդությունների խումբ է, որը փոխանցվում է մարդուն մոծակների մի տարատեսակի խայթելու դեպքում: Հիվանդությունը, որպես կանոն, ուղեկցվում է տենդով, լյարդի և փայծաղի չափերի մեծացմամբ: Ամեն տարի 350-500 իոն մարդ վարակվում է մալարիայով, նրանցից մեկից մինչև  երեք միլիոնը մահանում է: Հիվանդության դեպքերի շուրջ 90%-ը բաժին է ընկնում Աֆրիկայի հարավային Սահարային շրջանին։ Վարակը տարածված է նաև Ասիայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, և անգամ Եվրոպայի որոշ շրջաննների բնակիչների շրջանում: Ռիսկի հատուկ գոտում են գտնվում մինչև 5 տարեկան երեխաները:


Մալարիայի դեմ պայքարի ԱՀԿ գլոբալ ծրագիրն  աշխատում է փորձագետների հետ` հիվանդության մասին փաստացի տվյալներ հավաքելու և նրա դեմ պայքարի գլոբալ քաղաքականություն մշակելու համար: Կազմակերպությունների հանձնարարականները հիմք են այդ հիվանդության հետ կապված ազգային ծրագրերի աշխատանքների համար:


Մալարիայի դեմ պայքարի Համաշխարհային օրվա շրջանակներում զանազան միջոցառումներ են անցկացվում, որոնք ուղղված են հիվանդության տարածման կանխարգելմանը: Բոլոր երկրները հնարավորություն են ստանում փորձով կիսվելու և իրենց ջանքերում միմյանց աջակցելու, գիտահետազոտական և ուսումնական ինստիտուտները հնարավորություն են ստանում մասնագետների ու լայն հասարակայնության ուշադրությունը հրավիրել իրենց գիտական նվաճումների վրա, միջազգային գործընկերները, ընկերություններն ու ֆոնդերը փորձում են ելքեր գտնել, թե ինչպե՞ս կարելի է արդյունավետ միջոցառումների անցկացման մասշտաբներն ընդլայնել:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ